Կիրկորովի համերգային կոստյումները տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել

19:15   16 հուլիսի, 2019

Վերջերս Ֆիլիպ Կիրկորովը Վոլգոդոնսկում հանդես է եկել «Տրամադրության գույնը» անունը կրող մեծ համերգով։ Երկրագուները հիացած էին սիրելի արտիստի ելույթով։ Փոփ երաժշտության արքայի յուրաքանչյուր ելույթ բեմում մասշտաբային շոու է, որի ընթացքում փոխվում են տասնյակ դեկորացիաներ եւ կոստյումներ։ Այդ պատճառով շրջագայությունների ընթացքում նրան ուղեկցում է մի քանի բեռատար մեքենա՝ սարքավորումներով եւ ռեկվիզիտներով։ «Տարվա հրաշալի եղանակ, ամռան կես, հրաշալի օր եւ հրաշալի դուք։ Ես խոստացել էի, որ շոուն կբերեմ Ռուսաստանի՝ Մոսկվայից նույնիսկ շատ հեռու քաղաքներ։ Ես կատարել եմ իմ խոստումը»,- ասել է Ֆիլիպ Կիրկորովը։

Սակայն հերթական համերգը վտանգի տակ է եղել։ Այսօր Ֆիլիպ Կիրկորովի բեռնատարը, որն ուղեւորվել է Ղրիմ, Ռոստով-Վոլգոդոնսկ մայրուղում անսպասելիորեն հայտնվել է ճամփեզրի ջրատառ առվում։ Լրատվամիջոցները հայտնվում են, որ միջադեպի պատճառ է դարձել հորդառատ անձրեւը։ Վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ողորկ ճանապարհին։ Ըստ նախանական տվյալների՝ բեռնատար մեքենայում եղել են լուսավորող սարքեր, կոսմետիկա, կոստյումներ, սարքեր եւ այլն։ Բարեբախտար, հնարավոր է եղել արագ լուծել խնդիրը։

«Բոլորը ողջ-առողջ են, մեքենան չի շրջվել, վատ եղանակին դուրս է եկել ճանապարհից։ Շնորհակալություն արտակարգ իրավիճակների նախարարությանը. դուրս են բերել։ Ամեն ինչ արդեն շարժվում է Ղրիմի ուղղությամբ, համերգներ տեղի կունենան»,-երկրպագուներին հանգստացրել է փոփի արքան։

Արտիստը վստահեցնում է, որ ծրագրված համերգները կկանայանան, տեղափոխման մասին անգամ խոսք չկա։ Ի դեպ, երգիչն առաջին անգամ չէ բախվում վթարային իրավիճակի հետ։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE