14:32 6 հուլիսի, 2013Youtube-ն արգելել էր Ջասթին Թիմբերլեյքի The 20/20 Experience ալբոմի Tunnel Vision երգի նոր հոլովակի ցուցադրությունը: 7 րոպե տեւողությամբ հոլովակում հանդես են գալիս մեծ թվով մերկ աղջիկներ: Այն համացանցում դիտումների ռեկորդ է սահմանում:
Մի քանի ժամ տեւած արգելքից հետո, սակայն, այն կրկին հասանելի է դարձել: CBS News-ի փոխանցմամբ, հոլովակը կարելի է դիտել միայն տարիքային տվյալներ ներբեռնելուց հետո:

Հաղորդվում է, որ Youtube-ը բացառություն է անում եւ կայքի չափանիշները խախտած տեսահոլովակների համար հասանելիություն է թույլատրում այն դեպքում, երբ այդ հիմնավորվում է համապատասխան ենթատեքստով. ուսուցողական, փաստագրական կամ գեղարվեստական:
Հիշեցնենք, որ Թիմբերլեյքի The 20/20 Experience ալբոմը պաշտոնապես թողարկվել է մարտի 18-ին եւ առաջին իսկ շաբաթը գերազանցել է վաճառքի բոլոր ռեկորդները: