Սիրուշոյի շքեղ կերպարը Տորոնտոյից

19:43   16 հուլիսի, 2019

Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված կադրերն արվել են Տորոնտոյում։ Հմայիչ երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է խոշոր գոտու հետ։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։ Երգչուհին նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղեր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Սիրուշոն վառ շպարով էր, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում էր կարմիր, երկարափեշ, ուսերը բաց, շքեղ զգեստ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ զարդերն ու գոտին։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել էր հետւեյալ մեկնաբանությունը․ «Biaf, մեծ պատիվ էր, շնորհակալություն հրավերի համար։ Հիանալի երեկո էր»։



© NEWS.am STYLE