Օլյա Հակոբյանի վառ ու գրավիչ կերպարը

20:41   16 հուլիսի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում ներկայացել է վառ ամառային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում հմայիչ դերասանուհին զոլավոր հագուստ է կրում, որը համադրել է փոքրիկ սեւ պայուսակի հետ։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին նուրբ վզնոց է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Օլյա Հակոբյանը լուսանկար էր տեղադրել Մարինկա Խաչատրյանի հետ։ Վերջինս վառ բլուզ էր ընտրել, իսկ Օլյա Հալոբյանը՝ բաց գույնի զգեստ։ Նրանք արտահայտիչ շպար էին ընտրել։ Լուսանկարներն արվել էին «Էլենի օրագիրը 2» սերիալի նկարահանման ընթացքում։ «Աղջիկներ»,- մեկնաբանություններում գրել էր Օլյա Հակոբյանը։ Նա լուսանկար էր տեղադրել նաեւ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ։



© NEWS.am STYLE