Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմների որդին իրեն փորձել է ռեժիսորի դերում

23:08   16 հուլիսի, 2019

Հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի եւ դիզայներ Վիկտորիա Բեքհեմի որդին առաջին անգամ հասարակության դատին է հանձնել իր ռեժիսորական աշխատանքը։ Երիտասարդը նկարահանել է JAWS խմբի «End Of The World» երգ տեսահոլովակը։ Այս մասին հայտնում է Joinfo.ua-ն։

20-ամյա Բրուքլինը շատ է անհանգստանում իր առաջին տեսահոլովակի համար, այն սեւ-սպիտակ է, բոլորովին վերջերս է թողարկվել։ Երիտասարդը խոստովանել է, որ չի կարող համբերել, թե ապագայում երբ է կրկին իրեն նման հնարավորություն տրվելու։

 «Շատ հաչելի եւ ուրախ պրոցես էր ինձ համար, ապագայում կցանկանամ եւս մի քանի տեսահոլովակ նկարահանել։ Երգը JAWS-ի համար էր, այդ իսկ պատճառով մենք գնացել ենք նրանց հայրենի Կոննորա քաղաք», - պատմել է Բրուքլինը։



© NEWS.am STYLE