Սպորտային հագուստ եւ կոշիկներ․ Սոֆի Մխեյանի նոր լուսանկարը՝ Լոնդոնից

22:44   16 հուլիսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առօրյա տեսքով։ Երգչուհին կրում է վարդագույն վերնաշապիկ, մոխրագույն, ջինսե տաբատ, վառ վարդագույն, սպորտային կոշիկներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր զարմուհու՝ փոքրիկ Ադելի հետ։ Ժպիտ պարգեւող կադրին կից երգչուհին գրել է․ «Բարև բոլորին։ Խենթանում եմ իրա համար»։



© NEWS.am STYLE