Սառնարանին փակցված Լոբոդայի լուսանկարը Սոբչակին օգնում է նիհարել

12:14   17 հուլիսի, 2019

Քսենիա Սոբչակը գնահատել է 36-ամյա Սվետլանա Լոբոդայի կազմվածքը՝ խոստովանելով, որ երգչուհին իրեն ոգեշնչում է նիհարել։ Քսենիան արտահայտել է իր հիացմունքը։ «Նա անհավանական կազմվածք ունի։ Այդպիսին նույնիսկ ես չեմ տեսել», Անդրեյ Մակարեւիչի հետ «Смак» YouTube-յան շոուի եթերում ասել է Սոբչակը։

Մաքսիմ Վիտորգանի նախկին կինը խոստավել է, որ «սուպերաստղի» լուսանկարն օգտագործում է որպես մոտիվացիա. «Լոբոդայի լուսանկարը փակցված է իմ սառնարանին։ Եվ ամեն անգամ, երբ ցանկանում են իnչ-որ բան ուտել, որը չի կարելի, նայում եմ նրան։ Դու չես հասկանում՝ ինչ մարմին ունի մարդը»,- Քսենիա Սոբչակն էմոցիոնալ պատմել է «Машина времени» ռոք խմբի առաջատարին։  

Հեռուստահաղորդավարուհին համոզմունք է հայտնել, որ երգչուհին երկար ժամանակ է անցկացնում մարզասրահում։ Զարմացած Անդրեյ Մակարեւիչը խոստովանել է, որ չի լսել Սվետլանա Լոբոդայի երգերը եւ նրան երբեք չի տեսել։ Այս անկեղծ խոստովանությունը ցնցել է Քսենիային։ Նա որոշել է լուսավորել երաժիշտին եւ նրան ցույց է տվել «Քո աչքերը» տեսահոլովակը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE