«Ծեր» Ուտյաշեւան, Բուզովան, Ուրգանտը. ինչ է արել FaceApp-ը շոու-բիզնեսի աստղերի հետ

11:14   17 հուլիսի, 2019

Համացանցում հայտնիության նոր ալիք է ստացել FaceApp հավելվածը. օգտատերերն ընտրում են «ծերացնող» ֆիլտրը եւ վերածվում տատիկների ու պապիկների։ Չելենջին անտարբեր չեն մնացել նաեւ ռուսական շոու-բիզեսի աստղերը. Քրիստինա Ասմուսը, Գարիկ Խարլամովը, Քսենիա Սոբչակը, Իվան Ուրգանտը եւ շատ այլ հայտնիներ ուրախացնում են հետեւորդներին՝ ցույց տալով՝ ինչ տեսք կունենան ծեր տարիքում։ EG-ն ներկայացրել է աստղերի լուսանկարները, որոնք արվել են FaceApp հավելվածի օգնությամբ։

Օրինակ՝ Լյայսան Ուտյաշեւան հրաշալի տեսք ունի նույնիսկ 80 տարեկանում, իսկ Անի Լորակն ու Ալբինա Ջանաբաեւան ստիպված կլինեն պայքարել կնճիռների դեմ։

FaceApp-ի «ծերացնող» ֆիլտրը խնայել է Քսենիա Սոբչակին. լուսանկարում ոչ շատ կնճիռներ կան, սչ՝ սպիտակ մազեր։ «Ես միշտ գիտեի, որ իսկական գեղեցկուհի կդառնամ միայն ծեր հասակում,- զվարճացել է հեռուստահաորդավարուհին ու շարունակել հեգնել,- Այս տեսքով լիովին կարող եմ նախագահական երրորդ շրջան գնալ»։

Ամբիցիոզ մեկնաբանությամբ է ուղեկցվում Գարիկ Խարլամովի լուսանկարը. Մարտիրոսյանի կարծիքով՝ լատակերևգում 30 տարի անց կարող է դառնալ «Մոսկվայի եւ երրորդ տրանսպորտային օղակի կայսր»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Харламов (@garikkharlamov)

Թիմուր Բատրուդինովը ծեր հասակում իրեն պատկերացնում է չամուսնացած. լուսանկարը, որը մշակվել է հավելվածով, նա անվանել է «Ամուրի 2080»։  

«57 տարեկան միայնակ թոշակառու։ Հասակը՝ 178։ Կուրծքը 3 համար։ Փնտրում եմ 60+ տղամարդու համատեղ ապրելու համար։ Այլ քաղաքի բնակիչներին եւ հարբեցողներին խնդրում եմ չանհանգստացնել»,- լուսանկարը մեկնաբանել է Սամբուրսակայան։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ EG, Instagram 



© NEWS.am STYLE