Մեղմ ու քնքուշ․ Սիլվա Հակոբյանի նոր լուսանկարը

23:36   16 հուլիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Հմայիչ երգչուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում մեղմ շպարով է. թույլ ընդգծված աչքեր, նուրբ երանգի շրթներկ։ Կադրն արված է մեքենայի մեջ։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սիլվա Հակոբյանը սեւ զգեստ էր կրում, իսկ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր. «Երեկոյան զբոսանք»։ Կադրերից մեկում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ եւ որպես մեկնաբանություն՝ սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE