«Ուզում եք սպանե՞լ ինձ». Վոլոչկովան զայրացել է ալկոհոլիզմի մեղադրանքների պատճառով

17:47   17 հուլիսի, 2019

Անաստասիա Վոլոչկովան արձագանքել է հաղորդավարուհի Իրինա Շիխմանի եւ ռեժիսոր Նիկիտա Լոյկի հայտարարությանը, որոնք պնդում են, որ բալետի ռուս աստղը ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Картинки по запросу волочкова

Վոլոչկովան դժգոհ է, որ իր անվան միջոցով առաջին անգամ չեն ցանկանում «գովազդվել»։ Նրա խոսքով՝ Լրագրող Քսենիա Սոբչակն իր հետ հարցազրույցի ընթացքում թաքնված տեսախցիկներ է օգտագործել իր տանը հանուն իր YouTube-յան շոուի դիտումների։

«Ինչո՞ւ ես պետք է միշտ արդարանամ։ Ցանկանում եք ինձ անկյո՞ւն ուղարկել։ Ուզում եք սպանե՞լ ինձ։ Ճզմե՞լ։ Չի ստացվի։ Որքան շատ են զրպարտում ինձ, այնքան ուժեղ եմ ես դառնում»,- ասել է բալետի արտիստը։ Նա հավելել է, որ առհարասակ չի ճանաչում Իրինա Շիխմանին։

Картинки по запросу ирина шихман

Ավելի վաղ Շիխմանն ու Լոյկը պատմել են, որ աշխատել են Անաստասիա Վոլոչկովայի մասին ֆիլմի վրա, եւ նրա հետ համագործակցությունը միայն բացասական տպավորություններ է թողել։ Երկուսն էլ պնդում են, որ բալետի արտիստն ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Լոյկը պատմել է, որ նկարահանումներին Վոլոչկովան խնդրել է գինի բերել ու ամբողջությամբ խմել է այն։



© NEWS.am STYLE