«Մեր կյանքի ամենաանփոխարինելի մարդիկ մեր ծնողներն են». Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը

12:45   17 հուլիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երգչուհին լուսանկար է տեղադրել մայրիկի հետ։ «Մեր կյանքի ամենաանփոխարինելի մարդիկ մեր ծնողներն են»,- հրապարակումը մակագրել է Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ծաղկային պրինտով երկար զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին շագանակագույն պայուսակն ու նույն երանգի ցածրակրունկ կոշիկները։ Սիլվա Հակոբյանը գրեթե շպարված չէր, իսկ մեկնաբանություններում մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «Հայաստան», «Ծաղկաձոր», «Սիրում եմ իմ երկիրը»։



© NEWS.am STYLE