Բնական ու գեղեցիկ. Աննա Դովլաթյանի լուսանկարը

11:47   17 հուլիսի, 2019

Դերասան Դավիթ Աղաջանյանը կնոջ՝ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանի հետ հանգստի է մեկնել Թաիլանդ, որտեղից գեղեցիկ զույգն արդեն իսկ կիսվել են մի քանի ռոմանտիկ լուսանկարով։

Instagram-յան էջում Աննան նոր լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով իր բնական գեղեցկությունը։ Կադրում Աննան վառ դեղին զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Բոլորին տալիս եմ իմ դրական լիցքերը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան պայծառ կերպարում էր։ Նա վառ գույնի, ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը համադրել էր ամառային գեղեցիկ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ թեւնոցներ եւ ականջօղեր։ Աննան գրեթե շպարված չէր։



© NEWS.am STYLE