Բարի Ալիբասովը հարձակվել է «Пусть говорят» շոուի մասնակցի վրա (վիդեո)

15:11   17 հուլիսի, 2019

Սկանդալային պրոդյուսեր Բարի Ալիբասովը «Пусть говорят» հաղորդման նկարահանման ընթացքում հարձակվել է ընկերուհու՝ Լյանա Ֆրիդմանի վրա։ Տեսանյութը հայտնվել է «Առաջին ալիքի» եթերում։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ կինը մեղադրանքներ է հնչեցրել պրոդյուսերի կնոջ՝ դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուշկինայի հասցեին։ «Ես ամեն ինչ անում եմ, որ նա չմնա Ֆեդոսեեւայի հետ։ Նրա բոլոր դժբախտությունները սկսել են կյանքում նրա հայտնվելուց հետո»,- նշել է Ֆրիդմանը։

Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ այդ արտահայտությունից հետո Ալիբասովը մոտեցել է կնոջն ու փորձել հարվածել, ինչից հետո նա, արցունքներն աչքերին, լքել է նկարահանման հրապարակը։

Картинки по запросу ляна фридман

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Ալիբասովը թունավորվել էր՝ խողովակների մաքրման համար նախատեսված հեղուկ խմելով, իսկ դուրս գրվելուց անմիջապես հետո մի քանի հարցազրույց էր տվել։



© NEWS.am STYLE