«Էմմի 2019». «Գահերի խաղ»-ն առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

14:01   17 հուլիսի, 2019

Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան Լոս Անջելեսում հայտարարել է «Էմմի» 71-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին. այն հանձնվում է նշանավոր սերիալների եւ այլ հեռուստատեսային աշխատանքների համար։

Эмилия Кларк и Кит Харингтон претендуют на премию «Эмми-2019»

Այս տարի ժամանակակից ամենահայտնի սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», առաջադրվել է անվանակարգում՝ դրանով իսկ գերազանցելով «Նյու Յորքի ոստիկանություն» սերիալի ռեկորդը. 1994թ.-ին այն 24 անվանակարգում էր ներկայացված։

Հեղինակավոր մրցանակի համար մեծ քանակով նոմինացինաներ է ստացել նաեւ «Չեռնոբիլ» սերիալը՝ 19։

Картинки по запросу чернобыль сериал

Բացի «Գահերի խաղ»-ից եւ «Չեռնոբիլ»-ից՝ մրցանակի համար կպայքարեն նաեւ այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Ավելի լավ է զանգահարեք Սոլին», «Սպանելով Եվային», «Սա մենք ենք», «Բարրի», «Զարմանալի միսիս Մեյզել» եւ այլն։

Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արորողության ընթացքում, որը տեղի կունենա Լոս Անջելեսում։



© NEWS.am STYLE