Գունավոր գլխակապերը՝ ամառային գլխավոր թրենդ. հայտնի հայուիների ընտրությունը (ֆոտո)

17:03   17 հուլիսի, 2019

Այս ամառ վարսահարդարումը շատերի համար դարձել է դյուրին լուծվող խնդիր, քանի որ ոչ միայն նորաձեւ են բնական ալիքները, այլեւ ոճային աքսեսուարները, որոնց օգնությամբ կարելի է շատ կարճ ժամանակում ձեռք բերել թրենդային հարդարում: Երեւի զբոսնելիս շատ աղջիկների եւ կանանց գլխներին նկատած կլինեք բազմերանգ գլխակապեր, որոնք այս ամռան գլխավոր թրենդներից են: Այս սեզոնին առավել նորաձեւ են վառ երանգների գլխակապերը, որոնք կարելի է համադրել ինչպես մուգ, այնպես էլ պայծառ հագուստի հետ: Դրանք սազում են թե սպորտային, թե եթերային զգեստների հետ՝ կախված, թե ինչպես եք կրում:

Հայտնիներն էլ, բնականաբար, այն մարդիկ են, որոնք հատկապես հետ չեն մնում թրենդներից: NEWS.am STYLE-ը «պեղել է» հայ հայնտիների ինստագրամյան էջերն ու պարզել, թե նրանցից ովքեր ինչպիսի գլխակապեր են նախընտրել:

Աստղիկ Սաֆարյան

Սիրուշո

Լիլիթ Հովհաննիսյան

Մարի

Լիա Զախարյան

Իլոնա Նուրբեկյան



© NEWS.am STYLE