Օլգա Բուզովան Բրեդլի Քուփերին նվիրել է բաժանությունների մասին «Водица» երգը

16:11   17 հուլիսի, 2019

Հունիսի սկզբին ռուս հայտնի երգչուհի եւ հաղորդավարուհի Օլգա Բուզովան ներկայացրել է նոր երգը՝ «Водица», որում հայտարերել է, որ չեղարկում է բաժանումների նորաձեւությունը։ Երգչուհին պատասխանատվությամբ է մոտեցել իր խոսքերին եւ չէր կարող անտարբեր մնալ վերջին շրջանի ամենաաղմկոտ բաժանությանը։ Առավել եւս ռուս երկրպագուների կողմից Լեդի Գագայի էջը գրոհելու ֆոնին սկանդալը քննարկվում է բոլորի կողմից։ 

Картинки по запросу бузова инстаграм

Աստղը «Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնի ընթացքում, որը յուրաքանչյուր տարի նշվում է Վիտեբսկում, կատարել է «Водица» հիթը։ Երաժշտական կատարումը սկսելուց առաջ նա դիմել է հանրությանն ու հայտարարել, որ իր նոր երգը նվիրվում է հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերին։

«Հաջորդ երգը, որը ես կկատարեմ, նվիրում եմ Բրեդլի Քուփերին։ Ես չեղարկել եմ բաժանությունների նորաձեւությունը, գրողը տանի, ինչո՞ւ ես դու բաժանվում»,- հայտարարել է Բուզովան։

Ի դեպ, Բուզովան եւս ցավոտ բաժանություն է վերապրել։ Չորս տարվա ամուսնությունից հետո 2016թ.-ի դեկտեմբերին Օլգան բաժանվել է ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովից մոդել Անաստասիա Կոստենկոյի հետ նրա դավաճանության պատճառով։ 2018թ.-ի հունվարին Դմիտրին եւ Անաստասիան ամուսնացել են, իսկ նույն թվականի հուլիսին ծնվել է նրանց դուստը՝ Միլանան։  



© NEWS.am STYLE