Առանց շպարի. Լիա Զախարյանի հմայիչ լուսանկարը

19:41   17 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով իր բնական գեղեցկությունը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին շպարված չէ։ Նա սպիտակ բլուզ է կրում: «Երբ ասելու ոչինչ չունես, ոչինչ մի ասա»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին։ Լուսանկարն, ակնհայտորեն, դուր է եկել նրա հետեւորդներին. վերջիններս բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով տսպ էր կրում եւ լայն փողքերով ու բարձր գոտիով սպիտակ տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին նույն երանգի կոշիկները, ինչպես նաեւ գեղեցիկ ամառային պայուսակը։



© NEWS.am STYLE