Մեգան Մարքլը հայտնի ռեփերին բողոքել է թագավորական ծանր կյանքից

20:11   17 հուլիսի, 2019

Սասեքսի դքսուհի, արքայազն Հարրիի կին Մեգան Մարքլը «Առյուծ արքան» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ընթացքում երգիչ Ֆարել Ուիլյամսին պատմել է թագավորական ընտանիքում բարդ կյանքի մասին։ Նրա խոսքով՝ իր համար դժվար է լինել ուշադրության կենտրոնում, գրում է ֆեդերալ լրատվական գործակալությունը։

Մեգան Մարքլը Ֆարել Ուիլյամսին բողոքել է թագավորական ընտանիքում կյանքից։ Ինչպես հայտնում է The Sun-ը, զրույցի ընթացքում կատարողը գովել է զույգի «հրաշալի միությունը»։ 

Հիշեցնենք՝ Մարքլը թագավորական ընտանիքի անդամ է դարձել 2018թ.-ի մայիսի 19-ին. այդ օրը տեղի է ունեցել նրա ու արքայազն Հարրիի հարսանիքը։ Մայիսի 6-ին 37-ամյա Մարքլը եւ 34-ամյա արքայազն Հարրին առաջին անգամ ծնողներ են դարձել։ Սասեքսի դուքսի եւ դքսուհու ընտանիքում տղա է ծնվել։  



© NEWS.am STYLE