Ռիհանան լիուլի զվարճացել է Կոպենհագենում (ֆոտո)

16:28   6 հուլիսի, 2013

Ճանաչված երգչուհի Ռիհանան, ով Diamonds World Tour համերգային ծրագրով շրջագայում է Եվրոպայում, ժամանել է Կոպենհագեն:

Daily Mail-ի տեղեկացմամբ, 25-ամյա աստղը որոշել է հիշել մանկությունը եւ ուղեւորվել է դանիական մայրաքաղաքի Տիվոլի զբոսայգի:


Այնուհետեւ նա զբոսնել է Կոպենհագենում, որտեղ երկրպագուներն անընդհատ «հարձակվել են» նրա վրա: Ռիհանան մեծ հաճույքով ինքնագրեր է բաժանել եւ անկաշկանդ գրկել երկրպագուներին:


Նշենք, որ ավելի վաղ երգչուհին ժամանակ էր գտել Փարիզի Grand Palais-ում մասնակցելու Chanel-ի նորաձեւության ցուցադրությանը: Կառլ Լագերֆելդն այստեղ ներկայացնում էր ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն:

Հավելենք, որ հունիսի 30-ին Լոս Անջելեսում կայացած Black Entertainment Television (BET) Awards-2013 երաժշտական մրցանակաբաշխությունում Ռիհանան պարգեւատրվեց որպես R&B/Pop լավագույն երգչուհի:



© NEWS.am STYLE