Բարձր պոչ եւ վառ կերպարներ․ Արիանա Գրանդեն նկարահանվել է Givenchy-ի գովազդում

22:13   17 հուլիսի, 2019

Երաժշտական բեմի ամերիկացի աստղը ոչ միայն համերգներով շրջագայում է աշխարհով, այլեւ նկարահանվում է հայտնի ամսագրերի շապիկների եւ նորաձեւության հայտնի ապրանքանիշերի գովազդներում։ Այս անգամ երգչուհին դարձել է Givenchy նորաձեւության տան գովազդային դեմքը։

Նոր գովազդում Արիանան նկարահանվել է իր ֆիրմային, բարձր պոչով եւ աշուն-ձմեռ հավաքածուով։ 26-ամյա երգչուհին ներկայացել է ոճային հանդերձանքով, փքված զգեստներով եւ երկար պիջակներով, հայտնում է  Vogue Ukraine-ը։

Կերպարներից մեկում Գրանդեն գովզդել է նաեւ Givenchy ապրանքանիշի Eden պայուսակը, որն արդեն անվանվել է աքսեսուարների աշխարհի հիթերից մեկը։ Շպարն ինչպես միշտ արտահայտիչ է, որը բնութագրում է իրեն․ երկար, սեւ սլաքներ, խիտ թարթիչներ եւ պաստելային երանգի շրթներկ։ Մատների սպիտակ լաքն ու կաշիկները լրացրել են կերպարը։

Լուսանկարները՝ Vogue.ua



© NEWS.am STYLE