«Հլը նայեք ինչ մեծ են էս մեքսիկների բաժակները , հազիվ կեսը խմեցինք էդ կոկտելի»․ Վաչեն զվարճալի կադր է հրապարակել

23:44   17 հուլիսի, 2019

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Այս անգամ Վաչեն լուսանկար է տեղադրել, որում պատկերված է ընկերոջ՝ «Դեմք» շոուի անդամ Լեւոնի եւ անծանոթու հետ։ Զվարճալի կադրին կից նա կատարել է հումորային հետեւյալ գրառումը․ «Հլը նայեք ինչ մեծ են էս մեքսիկների բաժակները , հազիվ կեսը խմեցինք էդ կոկտելի»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Վաչեն ցուցադրել է ընտանեկան գարնանային զբոսանքը։ Վաչեն կնոջ եւ դստեր՝ փոքրիկ Միայի հետ էր։ Ընտանեկան լուսանկարն արված էր կենդանաբանական այգում, իսկ դրան կից հումորիստը կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Գարնանաmood, կիրակնատրամ»։



© NEWS.am STYLE