Ցուցումներ կյանքի համար

21:12   23 հուլիսի, 2019

Ձեզ ենք ներկայացնում ցուցումներ, որոնք կօգնեն ձեզ կյանքի բոլոր ոլորտներում։

1. Քո մարմինը՝ անկախ այն հանգամանքից, դուր է գալիս քեզ, թե ոչ, միակն է, որը մինչեւ կյանքիդ վերջ քո տրամադրության տակ է։

2. Կյանքում յուրաքանչյուր իրադարձություն կոչվում է Յուրօրինակ Ուսուցիչ։

3. Գոյություն չունեն սխալներ, կան դասեր։ Զոհեր չկան, միայն աշակերտներ եւ ուսուցիչներ են։

4. Դասերը կրկնվում են այնքան ժամանակ, մինչեւ դրանք լավ չյուրացնես։ Եթե հեշտ դասերը չսովորես, դրանք ավելի բարդ կդառնան։ Հաջորդ դասին կանցնես միայն այն դեպքում, եթե սովորես նախորդը։

5. Արտաքին խնդիրները ներքինիդ արտացոլանքն են։ Եթե փոխես քո ներքինը, արտաքինը նույնպես կփոփոխվի։

6. Երբ յուրացնես դասը, ակամայից կփոխվես։ Իմաստությունը փորձով են ձեռք բերում։

7. Այստեղ լավագույն վայրն է քեզ համար։ Երբ այնտեղը կդառնա այստեղ, դու կրկին քեզ ճիշտ տեղում կզգաս։

8. Չես կարող սիրել կամ ատել մյուսների այս կամ այն բնավորության գիծը, եթե դա բնորոշ չլինի նաեւ քեզ։

9. Կյանքը շրջանակ է, որի նկարը դու ես ստեղծում։ Եթե չստանձնես նկարելու պատասխանատվությունը, ուրեմն դա կանեն ուրիշները։

10. Դու կստանաս այն, ինչ ցանկանում ես, քանի որ դու ես որոշում, թե ինչն է հարկավոր քեզ, իսկ ինչը՝ ոչ։

 

Աղբյուրը՝ top.thepo.st

 



© NEWS.am STYLE