Քայլի Ջենների ընկերը դստերը սովորեցրել է արտաբերել առաջին բառերը

13:14   18 հուլիսի, 2019

Թրեւիս Սքոթը կիսվել է սրտառուչ հոլովակով։ Քայլի Ջենների ընկերն առաջին անգամ երկրպագուներին ցույց է տվել՝ ինչպես է խոսում մեկամյա դուստրը՝ Սթորմին։

Երաժիշտը փոքրիկին սովորեցրել է արտաբերել առաջին բառերը։ Փոքրիկը ողջունել է երկրպագուներին, ապա հրաժեշտ տվել  նրանց՝ աստղային հայրիկի ետեւից կրկնելով «առայժմ» բառը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от flame (@travisscott)

Թրեւիս Սքոթն Instagram-յան հրապարակումն ուղեկցել է ջերմ գրառմամբ. «Միայն սեր։ Մենք ընդդեմ երկրագնդի»։ Հոլովակը հիացրել է ոչ միայն երաժիշտի հետեւորդներին, այլեւ Սթորմիի մայրիկին։ Քայլի Ջեններն իր հիացմունքն է արտահայտել դստեր հաջողությամբ՝ հրապարակումը մեկնաբանելով սմայլիկներով։

Հիմա երիտասարդ մայրիկը հանգստանում է երեխայի ու ընկերների հետ։ Օրերս Քայլի Ջենները երկրպագուների հետ կիսվել է դստեր լուսանկարով։ Կադրում  նրանք նույն գունազարդմամբ լողազգեստներ են կրում։

Հանգստի ընթացքում Քայլի Ջենները ոչ միայն հանգստանում է ու երկրպագուներին ցույց տալիս սեքսուալ կազմվածքը, այլեւ վերլուծում սեփական կյանքը։ Գործարար կինը մտածել է իր հաջողության եւ դժվարությունների մասին, որոնց ստիպված է եղել բախվել դրան հասնելու ճանապարհին։ Նա պատմել է, որ կորցրել է ընկերների եւ ապրումներ ունեցել այն պատճառով, որ մեծացել է աստղային ընտանիքում միլիոնավոր մարդկանց սեւեռուն ուշադրության ներքո։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE