Զբոսանավ, սպիտակ բիկինի. 44-ամյա Եվա Լոնգորիան ծննդաբերությունից հետո նիհարել է

12:11   18 հուլիսի, 2019

44-ամյա Եվա Լոնգորիան ընտանիքի հետ հանգստանում է Իտալիայում։ «Հուսահատ տնտեսուհիները» սերիալի աստղը կազմվածքը ցույց է տվել անկեղծ սպիտակ բիկինիով։

Լոնգորիան հրաշալի ժամանակ է անցկացրեl Իսպանիայում, իսկ հանգստի հաջորդ ուղղությունը դարձել է Իտալիան։ Դերասանուհին Կապրի կղզում զվարճացել է զբոսանավի վրա եւ վառ կադրերով կիսվել երկրպագուների հետ։ Նա ծովային զբոսանքի համար սպիտակ լողազգեստ է ընտրել, որն ընդգծում էր նրա արեւայրուքը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Longoria Baston (@evalongoria)

Մուգ արեւային ակնոց եւ լայնեզր գլխարկ կրող Եվան վայելել է արեւի ճառագայթներն ու սառը ըմպելիքը։ Նա ժպտացել է ու գրավիչ շարժումներ ցուցադրել։ «Պարիր ամբողջ օրը»,- Instagram-ում գրել է աստղը։

Ծննդաբերությունից հետո դերասանուհուն միանգամից չի հաջողվել վերադարձնել կազմվածքը։ Սական Եվան չի հուսահատվել՝ համառորեն աշխատելով ավելորդ կիլոգրամների վրա, որոնք կուտակել է հղիության ընթացքում։ Հիմա Եվան վայելչակազմ է, ինչպես նախքան հղիությունը։

Նրան հաջողվում է համատեղել աշխատանքն ու մայրությունը։ Վերջերս նա հաճելիորեն տպավորել է հանրությանը՝ կարմիր գորգին հայտնվելով մեկամյա որդու՝ Սանտյագո Էնրիկեի հետ։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE