Ըմպելիքները, որոնք մաքրում են օրգանիզմը

20:19   20 հուլիսի, 2019

Թեյ

Սա օրգանիզմը մաքրելու համար պարզապես անփոխարինելի ըմպելիք է։ Այն օրգանիզմից դուրս է բերում թունավոր և վնասակար նյութերը։ Հատկապես օգտակար են խոտաբույսերից պատրաստված թեյերը՝ խատուտիկ, անանուխ, իմբիր, կանաչ թեյ։


Այս թեյերը նաև մաքրում են լյարդը վնասակար նյութերից և նպաստում են քաշի նվազեցմանը։

Կիտրոնով և պղպեղով ըմպելիք

Բնական ըմպելիք՝  կիտրոնով և չիլի կծու պղպեղով։ Այն շատ օգտակար է դեմքի մաշկի վիճակը բարելավելու և քաշը նվազեցնելու համար։ Այս ըմպելիքը մարսողական տրակտից դուրս է հանում թունավոր նյութերը, ինչը իր հերթին նպաստում է քաշի նվազեցմանը։

Պատրաստման եղանակը՝ 1 ճ․գդալ թարմ կիտրոնի հյութը ավելացնել 250 գր․ջրի մեջ, ապա մի քիչ չիլի պղպեղ և 1 թ․գդալ մասուրի օշարակ։ Այս բուժիչ ըմպելիքը անհրաժեշտ է խմել փոքր կումերով՝ ամբողջ օրվա ընթացքում։

Լոռամրգի հյութ

Այս հյութը շատ արդյունավետ է քաշը նվազեցնելու համար, քանի որ այն լավացնում է նյութափոխանակությունը։

Արդյունքում ճարպերը վերածվում են անհրաժեշտ էներգիայի։ Ցանկալի է լոռամրգի հյութը օգտագործել գարնանը կամ ամռանը, քանի որ հենց այդ ժամանակ է խոցելի մարդու օլրգանիզմը և հատուկ ուշադրություն է պահանջում։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրական մոտ 1 լիտր լոռամրգի հյութ։

Կաղամբի հյութ

Այն հիանալի մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից և կարգավորում մարսողական գործընթացը։

Օգտակար է նաև թարմ կաղամբից պատրաստաված ապուրը։ 

Օրգանիզմը մաքրել կօգնեն նաև տանձը և գազարը, որոնցից կարող եք թարմ քամած հյութ պատրաստել։

Սառը ջուր

Սովորական ջուրը հիանալի կերպով նվազեցնում է ավելորդ քաշը և ազատում տոքսիններից։

Օրական օգտագործելով 8-10 բաժակ  սառը ջուր՝ Դուք հեշտությամբ կկորցնեք 300-500 կկալ, քանի որ  օրգանիզմը ստիպված կլինի ծախսել էներգիայի պահուստները ջուրը տաքացնելու համար։



Նյութը՝ Woman.ru



© NEWS.am STYLE