Ավոկադոյից դիմակներ դեմքի համար

18:18   21 հուլիսի, 2019

Դեմքի համար ամենալավ դիմակները տնային պայմաններում եւ բնական մթերքներից պատրաստվածներն են։ Դիմակմերի համար շատ օգտակար մթերք է ավոկադոն։ Այն հարուստ է մի շարք առողջարար հատկություններով. խոնավացնում, բուժում, հանգստացնում եւ սնուցում է մաշկը։ Դրանում առկա են շատ առողջարար վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։

Ավոկադոյից դիմակներ չոր մաշկի համար

Հասած ավոկադոն չոր մաշկին խոնավություն է հաղորդում։ Այդ պատճառով ավոկադոյից պատրաստված դիմակները ամբողջ օրվա ընթացքում խոնավ կպահեն Ձեր մաշկը։

Չոր մաշկի համար նախատեսված այս թեթեւ, բայց շատ օգտակար դիմակը, պատրաստվում է ավոկադոյով, մեղրով եւ յոգուրտով։ Յոգուրտը ոչ միայն խոնավացնում է մաշկը, այլեւ փափկացնում է այն, իսկ մեղրը մաշկին հիանալի երանգ է հաղորդում։

Այս դիմակը առավել օգտակար է չոր մաշկի համար, բայց կարղ է նաեւ օգագործվել այլ տիպի մաշկի համար։ Այն կարելի մի քանի օր (երկու օրից ոչ ավել) հերմետիկ տարաներում պահել սառնարանում. սա միայն կավելացնի նրա օգտակարությունը։

Եթե օգտագործեք միայն ավոկադոյից եւ ձվի սպիտակուցից պատրաստված դիմակներ, ապա մաշկն ավելի փափուկ եւ երիտասարդ տեսք կստանա։ Պետք է ընդամենը 1 ճ. գդ. ավոկադոյի միջուկ եւ 1 ձվի սպիտակուց։ Դիմակը պետք է թողնել 20 րոպե։

Չոր մաշկի համար առողջարար է նաեւ ավոկադոյի եւ թթվասերի համադրությունը։ Պետք է վերցնել համապատասխանաբար 1-2 ճ. գդ. ավոկադոյի միջուկ եւ թթվասեր։

Ավոկադոյից դիմակներ յուղոտ մաշկի համար

Ավոկադոյից պատրաստված դիմակները բարելավում են մաշկի նյութափոխանակություն։ Այդ պատճառով, այն շատ օգտակար է յուղոտ մաշկի համար։ Խառնելով ավոկադոն եւ վարունգը՝ կարելի մի հիանալի դիմակ պատրաստել, որը կօգնի հեռացնել ծակոտիները։ Այս դիմակը պատրաստելու համար պետք է վերցնել ավոկադոյի միջուկի կեսը եւ 2 ճ. գդ. վարունգի միջուկ։ Հետո ստացված զանգվածը պետք է քսել դեմքին, իսկ բարակ կտրտված վարունգի շերտերը դնել աչքերի վրա։

Գոյություն ունի եւս մեկ դիմակ յուղոտ մաշկի համար, որը նույնպես  շատ օգտակար է։ Պետք է վերցնել կիսով չափ մանրացված վարունգ եւ ավոկադո, ձվի սպիատկուց եւ 2 թ.գդ. չոր կաթ։ Մինչեւ դեմքին քսելը անհրաժեշտ է որոշ ժամանակով դնել սառանարանի մեջ։

Մաշկը չորացնելու համար պետք է օգտագործել հետեւյալ դիմակը. 1 ճ. գդ.ավոկադոյին ավելացնել 1 թ. գդ. կիտրոնի հյութ ու ձվի սպիտակուց եւ խառնել։

Եթե 1 ճ. գդ. ավոկադոյի միջուկը խառնեք 2 ճ. գդ. կեֆիրի կամ մածունի հետ եւ այն օգտագործեք որպես դիմակ, ապա դեմքը ոչ միայն կկորցնի իր յուղոտ տեսքը, այլեւ ավելի կսպիտակի եւ կսկսի փայլել։

 

Աղբյուր՝  fancy-journal.com



© NEWS.am STYLE