Գույների հոգեբանություն

20:21   21 հուլիսի, 2019

Գույնը դիզայնի ամենաուժեղ գործիքներից մեկն է: Սակայն գունային լուծումները չեն կարող համընդհանուր լինել: Տարբեր երկրների եւ մայրցամաքների բնակիչների վրա գույնը կարող է տարբեր ներգործություն ունենալ: Օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար գրավիչ գույնը կարող է միանգամայն անտարբեր թողնել Հնդկաստանի բնակիչներին: Այնուամենայնիվ, ձեր լոգոյի, ապրանքի կամ վեբ-կայքի համար համապատասխան գույնի ընտրությունը կարող է ձեր արտադրանքին բարձր արժեք ապահովել կամ հակառակը՝ ընդհանրապես փչացնել ընդհանուր տպավորությունը:

Սպառողների 87.7 տոկոսը գույնը որպես կոնկրետ ապրանքը գնելու հիմնական պատճառ է նշում: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ 90 վայրկյանի ընթացքում են ենթագիտակցորեն գնահատում միջավայրը կամ ապրանքը: 62-90 տոկոսով այդ գնահատականը հիմնված է միայն գույի վրա:

Այսպիսով, տարբեր գույներն ինչպե՞ս են ազդում օնլայն-գնորդների պահվածքի վրա (հետազոտությունն անցկացվել է Հյուսիսային Ամերիկայում):

▪ Դեղին. Լավատեսական եւ երիտասարդական գույն է: Սովորաբար օգտագործվում է ցուցափեղկի վրա ուշադրություն գրավելու համար:

▪ Կարմիր. Էներգիայի գույնն է: Արագացնում է զարկերակը: Հաճախ օգտագործվում է խոշոր վաճառքի համար:

▪ Կապույտ. Ունի վստահելիության եւ անվտանգության շշմեցուցիչ էֆեկտ: Սովորաբար օգտագործվում է բանկերի եւ գործարարների համար:

▪ Կանաչ. Զուգորդվում է վճարունակության հետ: Աչքի համար հաճելի է: Օգտագործվում է թուլանալու համար:

▪ Նարնջագույն. Ագրեսիվ գույն է: Գործողության դիմելու կոչ է՝ գրանցվել, գնել կամ վաճառել:

▪ Վարդագույն. Ռոմատիկ եւ կանացիության գույն է: Օգտագործվում է կանանց եւ երիտասարդ աղջիկների համար նախատեսված ապրանքների առաջընթացի համար:

▪ Սեւ. Հզոր եւ փայլուն գույն է: Օգտագործվում է շքեղ ապրանքների առաջընթացի համար:

▪ Մանուշակագույն. Օգտագործվում է հանգստացնելու եւ հանդարտեցնելու համար: Սովորաբար կիրառվում է գեղեցկության արտադրությունում եւ հակատարիքային ապրանքներում:

 Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE