Ոճային. Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

10:39   18 հուլիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է ոճային կերպարներով, նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Լուսանկարը հրապարակվել է երգչուհու Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Աստղիկ Սաֆարյանը ջինսե շրջազգեստ է ընտրել, որը համադրել է կապույտ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ նույնի գույնի պայուսակն ու արեւային ակնցոը։ Հմայիչ երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել՝ ընդգծելով շուրթերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը մուգ մոխրագույն հագուստ էր կրում։ Հմայիչ երգչուհին վառ շպար էր ընտրել եւ խոշոր աքսեսուարներ՝ արեւային ակնոց ու ականջօղեր։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE