Խորը լանջաբացվածով սպիտակ հագուստ. հմայիչ Շողեր Թովմասյանի կերպարը

11:46   18 հուլիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Հմայիչ դերասանուհին լուսանկարը տեղադրել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա սպիտակ հագուստ է ընտրել, որը խորը լանջաբացվածք ունի եւ ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են աքեսուարները՝ սեւ գոտի եւ ժամացույց։ Երիտասարդ մայրիկը վառ շպար է ընտրել. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Շողեր Թովմասյանը սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սպիտակ սպորտային կոշիկները, վարդագույն պայուսակը եւ խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր եւ թեւնոցներ։



© NEWS.am STYLE