«Վերջ». Դիանա Գրիգորյանի լուսանկարը

14:43   18 հուլիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված կադրերում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Դիանան սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա նախապատվություն է արտահայտիչ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Դիանա Գրիգորյանը խոշոր աքսեսուարներ է ընտրել՝ ոսկեգույն ականջօղեր։ «Վերջ»,- հրապարակմանը կից գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան Դիսնեյի ամենահայտնի մկների պատկերով սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Կերպարն ամբողջացնում էին մեղմ շպարն ու ժամացույցը։ «Հագիստ ամենքից»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE