Հյուսքեր ու ոճային հագուստ. Սիրուշոյի նոր լուսանկարները

15:39   18 հուլիսի, 2019

Երգչուհի ՍԻրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Տորոնտոյում արված կադրերը հրապարակվել են երգչուհու Instagram-յան էջում։ Երգչուհին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է ոճային շապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու սեւ բարձրակրունկները։ Սիրուշոն որպես սանրվածք՝ հյուսքեր է ընտրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա ներկայացել էր առօրյա կերպարում։ Սիրուշոն արեւային ակնոց էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Լուսանկարն արվել էր բազմահարկ շենքերի ֆոնին։ Կադրին կից սիրված հայուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Սա իմ տունն է եղել 2 տարի»։



© NEWS.am STYLE