«Երկու քույր ունեմ, երկուսն էլ մի բոյի». Իննա Խոջամիրյանի ջերմ լուսանկարը

19:13   18 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իննան, որն այժմ հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, պատկերված է քույրերի հետ։ Դերասանուհին ջերմ գրկել է նրանց, իսկ մեկնաբանություններում  գրել է. «2 քույր ունեմ, երկուսն էլ մի բոյի։ Ամենն, ինչ ես ունեմ»։

Ավելի վաղ դերասանուհին ցույց էր տվել նոր սանրվածքը։ Նա սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր աքսեսուարների՝ ժամացույցի հետ։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ շպարը, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ «Մեր «фирменный» ֆոտոն, եւ ես рыжик-пижик»,- հրապարակմանը կից գրել էր Իննան։  



© NEWS.am STYLE