«Չարաճճի» նպատակով ներխուժեց թատրոն ու դարձավ հոլիվուդյան աստղ. Վին Դիզելն այսօր նշում է ծննդյան 52-ամյակը

17:15   18 հուլիսի, 2019

Ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Վին Դիզելն այսօր՝ հուլիսի 18-ին, նշում է ծննդյան 52-ամյակը: Դիզելը նաեւ One Race Films, Racetrack Records եւ Tigion Studios ընկերությունների հիմնադիրն է: Դերասանական կարիերայով ապագա աստղը սկսել է զբաղվել շատ պատահական: Ամեն ինչ ավելի զավեշտական է եղել, քան կարող եք պատկերացնել: 1974 թ-ին Վինը մի քանի ընկերների հետ որոշում է թաքուն մտնել թատրոն, որպեսզի խաղան դեկորացաների հետ: Սակայն նրանց բախտը չի բերում (դե, կամ էլ բերում է Դիզելինը): Երբ նրանք մտնում են թատրոն, դերասաններն այդ պահին փորձ էին անում: Ռեժիսորը, տեսնելով Վինին եւ տղաների մյուս խմբին, որոշում է ոստիկանություն կանչելու փոխարեն յուրաքանչյուրին տալ սցենար եւ ստիպել կարդալ այն: Ամենից շատ նրան դուր է գալիս Վինի ելույթը, այդպիսով փոքրիկ տղան, որն այնքան հեռու էր դերասանությունից, որոշակի գումարի դիմաց առաջարկ է ստանում աշխատել թատրոնում:

Շուտով կայացավ տվյալ ներկայացման պրեմիերան, եւ Վինն այնքան լավ իրեն դրսեւորեց բեմի վրա, որ բոլորի կողմից դրական արձագանի արժանացավ: Առաջին փորձից հետո հոլիվուդյան աստղը զգաց՝ դերասանությունն այն է, ինչով պետք է զբաղվի ամբողջ կյանքի ընթացքում: Մինչեւ 17 տարեկանը Դիզելը խաղացել է թատրոնում: Նրան այդ հարցում շատ է աջակցել հայրը: Հենց թատրոնն է հարթել ապագա աստղի ուղին դեպի կինո:

Վինը մի շարք հայտնի էկրանավոումների հերոս է: Նրա կերպարները սիրված ու ճանաչված են շատերի կողմից: NEWS.am STYLE-ն այսօր առանձնացրել է դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այս երեկո:

«Երեք X»/xXx

«Ֆորսաժ»/Fast and Furious

«Ռիդիք»/Riddick

«Սեւ անցք»/Pitch Black

«Ճաղատ դայակը. Հատուկ առաջադրանք»/The Pacifier

Լուսանկարը՝ New York Times



© NEWS.am STYLE