Ինչպես երկվորյակներ. մոդելներ Շեյքն ու Լիման զարմացրել են նմանությամբ

17:35   18 հուլիսի, 2019

Համացանցում է հայտնվել իսպանական «Vogue» ամսագրի օգոստոսյան համարի շապիկը, որը զարմանալի կերպով ընդգծել է երկու հայտնի մոդելների նմանությունը։ Նոր համարի հերոսուհիներն են 33-ամյա Իրինա Շեյքը եւ 38-ամյա Ադրիանա Լիման։  

Լուսանկարում գեղեցկուհիները Blumarine-ի նույն մուգ բլուզներն են կրում։ Վիզաժիստն ու լուսանկարիչը, իսկապես, լավ են աշխատել։ Նրանք նույնիպիսի դիմահարարմամբ են հաջող դիրքի շնորհիվ նման են քույրերի։

Այդ մասին գրել է նաեւ Շեյքը՝ Instagram-յան էջում հրապարակելով շապիկի լուսանկարը։  «Երբ կանայք հավաքվում են ու աջակցում միմյանց, հրաշք է տեղի ունենում։ Փոխգործունեություն շապիկին իմ քրոջ՝ Ադրինա Լիմայի հետ»,- գրել է նա։

Բրազիլացի մոդելն իր հերթին մեկնաբանել է Իրինայի մակագրությունը. «Մեր շապիկը երազանք է. դու արել ես դա... ես այնքան հպարտ եմ եւ չեմ համբերում տեսնել քո ավելի շատ լուսանկարներ»։

Լիման եւ Շեյքն առաջին անգամ չեն միասին աշխատում։ Մոդելները միասին պոդիում են բարձրացել Ֆիլիպ Փլեյնի ցուցադրության ընթացքում, մասնակցել են Victoria's Secret-ի շոուին։

Լուսանկարները՝ Getty Images, Instagram, Vogue Spain



© NEWS.am STYLE