Մեգան Մարքլը երկրորդ հղիության մասին կհայտարարի Աֆրիկայից վերադառնալուց հետո

18:47   18 հուլիսի, 2019

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի առաջնեկը՝ Արչին, դեռ երեք ամսական չի դարձել, իսկ բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուներն արդեն քննարկում են զույգի երկրորդ երեխայի լույս աշխարհ գալը։ Դատելով Քեյթ Միդլթոնից ու արքայազն Ուիլյամից՝ շուտով Արչին կա՛մ քույր, կա՛մ եղբայր կունենա։ Թագավորական ընտանիքի հարցերով փորձագետ Մելանի Բրոմլին հայտարարել է, որ դա տեղի կունենա «շատ շուտով»։

Աշնանը զույգին լարված գրաֆիկ է սպասվում։ Նրանք պաշտոնական այցով կմեկնեն Աֆրիկայի երկրներ։ Մելանին կարծում է, որ նրանք ճանապարհորդությունից երջանիկ լուրով կվերադառնան։ «Կարծում եմ՝ նա հաջորդ տարի եւս մեկ երեխայի լույս աշխարհ կբերի։ Աշնանը նրանց ճանապարհորդություն է սպասվում դեպի Աֆրիկա, որի ընթացքում նրանք շատ զբաղված կլինեն։ Ամեն ինչ տեղի կունենա դրանից հետո»,- հայտարարել է Բրոմլին։

Այս կանխատեսումը հաստատում են բուքմեյքերական գրասենյակները։ Կտրուկ շատացել են խաղադրույքները Մերքլի հղիության ասպասվող հայտարարության մասին։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք խաղադրույքների բազմաթիվ հայտեր ենք ստացել։ Մեծ մասը խաղադրույք է կատարում, որ Հարրին եւ Մեգանը 2020թ.-ին երկրորդ երեխա կունենան»,- մեկնաբանել է գրասենյակւ ներկայացուցիչ Ալեքս Ապատին։

Թագավորական հեղինակ Քեթի Նիկոլն աջակցել է այդ խոսքերին։ Նա Սասեքսի դուքսերին «սիրող ծնողներ» է անվանել, որոնք իսկապես կարող են մոտ ապագայում ընտանիքի համալրման մասին որոշում կայացնել։ «Զույգին մոտ աղբյուրներն ինձ ասել են, որ նրանք, իսկապես, ցանկանում են մեծ ընտանիք ունենալ։ Նրանք քույրեր ու եղբայրներ են ցանկանում Արչիի համար, այդ պատճառով հնարավոր է՝ հաջորդ տարի արդեն հայտարարություն լինի Մեգանի հղիության մասին»,- Քեթիի խոսքերը մեջբերել է Daily Express-ը։

Սասեքսի դուքսերի առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին։ Արչին վերջերս մկրտվել է Վինձորի տարածքում գտնվող եկեղեցում։ Արարողությունն անց է կացվել փակ ռեժիմում։

Լուսանկարները՝ Getty Images, Instagram

Աղբյուրը՝ Cosmo 



© NEWS.am STYLE