Եղիսաբեթ Երկրորդը «սննդի պատրաստմամբ ակնհայտ ոգեւորված» շեֆ-խոհարարի է փնտրում

19:46   18 հուլիսի, 2019

Բրիտանիայի 93-ամյա թագուհին շեֆ-խոհարարի է որոնում։ Եղիսաբեթ Երկրորդի ներկայացուցիչները հայտնել են շեֆ-խոհարարի թափուր պաշտոնի մասին։

Տեղեկատվությունը հայտնվել է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական պորտալում։ Դրանում ասվում է, որ թագավորական ընտանիքը շեֆ-խոհարարի է որոնում ամբողջ աշխատանքային օրվա համար։ Պահանջների շարքում են «ակնհայտ ոգեւորությունը սննդի պատրաստմամբ», որպեսզի ճաշատեսակներն «ամենաբարձր մակարդակի լինեն» եւ բավարարեն թագավորական ընտանիքի անդամների նրբին ճաշակը։

Եղիսաբեթ Երկրորդի ներկայացուցիչները հայտնել են, որ հնարավոր են ճանապարհորդությունների թագավորական այլ նստավայրեր՝ անկարկելով, որ խոհարարի ունակությունները կստուգեն ընտանիքի տարբեր անդամներ։ Թեկնածուն պետք է պատրաստ լինի երկար ժամանակ աշխատել, քանի որ պատասխանատու է լինելու խոհանոցի աշխատանքի, խոհարարների անձնակազմի եւ այլ աշխատակիցների վերահսկողության համար։

Աշխատանքը ենթադրում է տարվա ընթացքում 22 076 ֆունտ աշխատավարձ (մոտ 143 հազար ռուբլի մեկ ամսվա համար)։ Գլխավոր խոհարարը հնարավորություն կունենա նաեւ բնակվել Բուքինգհեմյան պալատում են սնվել դրա խոհանոցում։

«Ինչպես եւ պետք էր սպասել, այստեղ ստանդարտները բացառապես բարձր են։ Դեւք զբաղված եք լինելու ամեն օր։ Այդ պատճառով դուք պետք է ամբիցիոզ եւ որակավորված շեֆ-խոհարար լինեք»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ խրախուսվում է աշխատանքային փորձը հանրային սննդի ոլորտում։ Խոստացել են հաշվի առնել նաեւ ունակություններն ու էնտուզիազմը, հայտնում է Metro-ն։

Լուսանկարները՝ Getty Images

Աղբյուրը՝ Cosmo 



© NEWS.am STYLE