«Բռնել է նրա իրանը». երկրպագուն հարձակվել է Սոֆյա Ռոտարուի վրա

20:13   18 հուլիսի, 2019

Ալեքսանդր Օլեշկոն պատմել է Սոֆյա Ռոտարուի կոնֆլիկտի մասին երկրպագուի հետ, որը տեղի է ունեցել «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակներում համերգի ընթացքում։ Հեռուստահաղորդավարը միջադեպի ականատես է եղել, այդ պատճառով որոշել է հերքել տեղեկությունները, որոնք հայտնվել են լրատվամիջոցներում, գրում է Rambler-ը։

Ավելի վաղ մի խումբ հրատարակություններում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ համերգի ընթացքում Ռոտարուն կոպտորեն հրել է երկրպագուին, որը հայտնվել է բեմում։ Օլեշկոն Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է իր հանդիպումը երգչուհու հետ։ Ռոտարուն, տեսնելով հեռուտահաղորդավարին, ժպտացել է ու գրկել նրան։

«Վաղ առավոտից աշխարհի բոլոր հրատարակությունները որոշել են զանգահարել ինձ ու հարցրել այն մասին, թե ինչպես է «Ռոտարուն հրել մարդուն եւ բոլորի հետ խիստ եղել»»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ կուլիսների ետեւում Ռոտարուն, «ինչպես միշտ բարեհամբույր ու հարգալից է եղել»։ Ընդ որում, միջադեպը տեղի է ունեցել բեմում, ուր Ռոտարուի տաղանդի երկրպագուն հայտնվել է՝ անցնելով անվտանգության աշխատակիցներին։

«Սակայն հանդիսատեսին, որը բեմում գրեթե բռնել էր նրա իրանը համբուրելու համար, նա պարզապես դա թույլ չի տվել անել։ Ես կանգնած էի կողքին, վկայում եմ»,- հայտարարել է հեռուստահաղորդավարը։

Նա նաեւ ընդգծել է,որ Ռոտարուն «ամենուր հարգալից է մարդկանց նկատմամբ», որ երկրում էլ ելույթ ունենա։ Ընդ որում, նրա խոսքով՝ ամենուր կա հանդիսատես, որը «խախտում է մարդու սահմաններն ու չի զգում դրանք»։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE