Դիանա Շուրիգինան թողել է ամուսնուն եւ երիտասարդ միլիոնատիրոջ հետ մեկնել Բալի

22:08   18 հուլիսի, 2019

Դիանա Շուրիգինան, ով հայտնի է դարձել սկանդալային բռնաբարությունից հետո, տեւական ժամանակ հեռուստաէկրաններից չէր հեռանում։

Հերթական եթերներից մեկի ժամանակ բախտը ժպտում է աղջկան։ Նրան սիրահարվում է ռուսական Առաջին ալիքի օպերատորներից մեկը։ 2017թ․-ին Դիանան եւ Անդրեյ Շլյագինն ամուսնացան։

Հունիսի զույգը մեկնել էր Բոդրում հանգստանալու։ Սակայն համատեղ հանգիստը, ինչպես երեւում է քանդեց նրանց հարաբերությունները։ Շուրիգինան կրկին մեկնել է հանգստօ, բայց այս անգամ ուրիշ տղամարդու ընկերակցությամբ։ Աղջիկն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է բլոգեր Դենիս Ռեբրովի ընկերակցությամբ։

Դիանան մանրամասներ չի հայտնել։ Դենիսը նույնպես հրապարակել է նույն կադրը, սակայն նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Թույլ մի տվեք հրեշներին գողանալ ձեր սրտերը»։

Երիտասարդները նաեւ տեսանյութ են հրապարակել, որը պատմում է ուրախ ժամանցի մասին։ Շուրիգինայի հետեւորդները հարցեր են ուղղել նրան ամուսնու գտնվելու վայրի մասին։ Նրանց նաեւ հետաքրքրել է, թե ինչու է ամուսինը թոյլ տալիս, որպեսզի նա հանգստանա այլ տղամարդու ընկերակցությամբ եւ որտեղից աղջկան այդքան գումար նման ճոխ հանգիստ վայելելու համար։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE