Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը որոշել են իրենց 2-ամյա դստեր ճակատագիրը

23:06   18 հուլիսի, 2019

Մոդել Իրինա Շեյքն ու դերասան Բրեդլի Քուփերը իրենց 2-ամյա դստեր հանդեպ հավասար իրավունքներ են ստացել։

Սովորաբար աստղային ապահարզաններն ուղեկցվում եւ երկարաձգվում են համատեղ ունեցվածքի բաժանման եւ երեխաների խնամակալության հարցերի պատճառով։ Սակայն սա Իրինա Շեյքի եւ նրա նախկին սիրելի Բրեդլի Քուփերի մաիսն չէ։ Նրանք այլ կերպ են վարվել։ Չորս տարի տեւած հարաբերությունների ընթացքում աստղային զույգը հարաբերություններն օրինակացնելու համար ժամանակ չի գտել։ Երկուսն էլ հաջողակ եւ պահանջված են իրենց ասպարեզում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը կապրի իր վաստակով։ Ինչ վերաբերում է նրանց դստերը՝ Լեային, որը երկուսի համար էլ հանդիսանում է միակ զավակը, նախկին սիրահարները որոշել են ավելորդ քաշքշուկից խուսափել։  

 

Մինչ այս զույգն ապրել է Լոս Անջելեսում գտնվող Քուփերի առանձնատանը։ Սակայն Իրինան աշխատանքի պատճառով ժամանակի մեծ մասն անց է կացրել Նյու Յորքում, որտեղ անցած տարվա հոկտեմբերին տուն է գնել։ Քուփերը համաձայնվել է գնալ ԱՄՆ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաք, որպեսզի դստերն ավելի մոտ գտնվի։

Աստղերը համաձայնել են իրավաբանական եւ ֆիզիկական համատեղ խնամակալության։ Սակայն Լեայի բնակությունը տվյալ ժամանակաշրջանում կախված է լինելու ծնողների զբաղվածությունից եւ աշխատանքային գրաֆիկից։  

Նախկին զույգին շրջապատից աղբյուրն էլ հայտնել է, որ Քուփերն ու Շեյքը բանավոր համաձայնություն են կնքել։ Դստեր դաստիարակման հարցն այնքան համապատասխան է, որ նրանց գրավոր գրանցելու կարիք չեն զգում, հայտնում է TMZ-ը։



© NEWS.am STYLE