«Էս ի՞նչ շան տղա շոգ ա անըմ. Սաղ կառավարություննա մեղավոր»․ Մկոյի զվարճալի լուսանկարը

22:31   18 հուլիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր, զվարճալի լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հումորային կերպարը։ Ոչ պակաս զվարճալի կադրին կից արված գրառումը։ Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Էս ի՞նչ շան տղա շոգ ա անըմ. Սաղ կառավարություննա մեղավոր»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանը պատկերված էր գրիմի ընթացքում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Չքաղաքականացնել...»։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել՝ նշելով, որ դերասանն, իսկապես, տաղանդավոր է։



© NEWS.am STYLE