Կայացել է Արամ MP3-ի նոր տեսահոլովակի պրեմիերան (ֆոտո, վիդեո)

19:39   6 հուլիսի, 2013

Երեւանյան Vitamin ակումբում կայացել է հայ երգիչ Արամ MP3-ի If I Tried տեսահոլովակի պաշտոնական շնորհանդեսը: Գործիքավորող DJ Serjo-ն երգն իրականացրել է սինտի-փոփ-ի լավագույն ավանդույթներով: Սեւ-սպիտակ տեսաշարը հստակ պատմություն չունի եւ ներկայացնում է սուպրեմատիզմ ոճով համակարգչային գրաֆիկա:

Երգի առաջին ունկնդիրներն են դարձել YouTube-ի օգտատերերը, եւ առաջին 2 շաբաթվա ընթացքում հոլովակը 7.000 դիտում է ապահովել:

Արամ MP3-ի խոսքով, արդեն աշնանը ծրագրում է ալբոմ թողարկել:



© NEWS.am STYLE