Սիրուշոն որդու հետ քնքուշ կադր է հրապարակել եւ հուզիչ գրառմամբ շնորհավորել նրա տարեդարձը

23:36   18 հուլիսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է որդու հետ։ կադրում Սիրուշոյի որդին մեղմ գրկել է նրան։ Իսկ քնքուշ լուսանկարին կից սիրված երգչուհին հայերեն եւ անգլերեն լեզուներով շնորհավորել է որդու ծննդյան օրը։ Նա գրել է․ «Կսովորեցնեմ քեզ թռչել....... Ծնունդդ շնորհավոր, իմ տղա»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա ներկայացել էր առօրյա կերպարում։ Սիրուշոն արեւային ակնոց էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Լուսանկարն արվել էր բազմահարկ շենքերի ֆոնին։ Կադրին կից սիրված հայուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Սա իմ տունն է եղել 2 տարի»։



© NEWS.am STYLE