Գեղեցիկ աղջկա նման. Էլիզաբեթ Հերլիի որդին՝ կոսմետիկայի գովազդում

13:44   19 հուլիսի, 2019

Հայտնիների երեխաները հաճախ են փորձում կրկնել կամ գերազացնել իրենց ծնողների հաջողությունը։ Դերասանուհի եւ մոդել Էլիզաբեթ Հերլիի 17-ամյա որդին՝ Դեմիանը, ստացել է իր առաջին պայմանագիրը եւ լուսանկարվել կոսմետիկայի գովազդում՝ բոլորին շոկի ենթարկելով իր կերպարով։

Pat McGrath Labs. այսպես է կոչվում ապրանքանիշը, որի հետ աշխատում է Դեմիան Հերլին, եւ այսպիսի պայմանագիր կնքել կնախանձեր ցանկացած աղջիկ մոդել։ Նա ներկայացրել է կոսմետիկայի նոր հավաքածուն՝ Sublime Perfection the System։

Գովազդային արշավը ստեղծել է տաղանդավոր լուսանկարիչ ու ռեժիսոր Սթիվեն Մայզելը։ Բացի Էլիզաբեթ Հերլիի որդուց՝ նա նկարահանումներին հրավիրել է հեռանկարային մոդելներ Սոնդժր Դելյուքսին, Ջեյսոն Դարդոյին եւ Չժենյան Չժանին։ Եվ ազդեցիկ Դեմիանը հմտորեն առանձնացել է մոդելների շարքում։

Նա լուսանրակվել է ճոխ սանրվածքով ու դիմահարդարմամբ։ Օգտատերերը ցնցված են նրա ու Էլիզաբեթ Հերլիի նմանությամբ։ Ու թեեւ Դեմիանը սպիտակ վերնաշապիկ ու կաշվե բաճկոն է կրել՝ կերպարին բրուտալություն հաղորդելու համար, նա, ամեն դեպքում, աղջկա է հիշեցրել։

17-ամյա Դեմիանի հայրը գործարար Սթիվ Բինգն է։ Սակայն ամուսնալուծությունից հետո նա ապրում է Էլիզաբեթ Հերլիի հետ, եւ ինչպես խոստովանել է դերասանուհին, հենց նա է իր հրապուրիչ լուսանկարների հեղինակը։

Հեռուստաէկրաններին նրա դեբյոտը տեղի է ունեցել 2016թ.-ին, երբ նա առաջին անգամ նկարահանվել է «Թագավորական ընտանիքի անդամներ» (The Royals) սերիալում։

Աղբյուրը՝ 24.tv.ua



© NEWS.am STYLE