Քեյթ Մոսի քույրը թափանցիկ զգեստով ցույց է տվել կազմվածքը (ֆոտո)

14:08   19 հուլիսի, 2019

Հայտնի մոդել Քեյթ Մոսի կրտսեր քույրը հերթական անգամ ցնցել է հանրությանը. 21-ամյա մոդել Շառլոտան միջոցառմանը ներկայացել է «մերկ» զգեստով։

Կարծես թե Մոս ընտանիքի բոլոր ներկայացուցիչները շոու-բիզնեսի աշխարհում «դատապարտված են» հաջողության։ Քեյթ Մոսի հետքերով նրա կրտսերը քույրը մոդելի կարիերա է սկսել։ Ազդեցիկ Շառլոտան առաջին անգամ ամսագրի համար լուսանկարվել է 2014թ.-ին, երբ ընդամենը 16 տարեկան էր։ Այդ ժամանակվանից սկսած նա ամենահաջողակ մոդելներից մեկն է, որը հաջողությամբ մասնակցում է ոճային նախագծերի։

Շառլոտա Մոսը չի հրաժարվում նաեւ միջոցառումներից։ Օրերս նա «Love» ամսագրի բացառիկ երեկույթի հյուրերից մեկն է եղել, որը տեղի է ունեցել լոնդոնյան Bellanger ռեստորանում։ Հանդիպումը կազմակերպել են Ֆելիսիթի Ջոնսը, Դերեկ Բլասբերգը եւ Քեթի Գրանդը, որոնք ներկայացրել են ամսագրի 22-րդ թողարկման շապիկը։

Հեղինակավոր միջոցառմանը Շառլոտա Մոսը ներկայացել է սեքսուալ զգեստով, որը հազիվ է ծածկել նրա մարմնի ինտիմ հատվածները։ Մոդելը լուսանկարիչների առջեւ հայտնվել է այսպես կոչված «մերկ», կարճ զգեստով։ Հագուստը թափանցիկ էր, այդ պատճառով բոլոր մասնակիցները կարող էին տեսնել Շառլոտա Մոսի սպիտակ ներքանզգեստը։ Նա կերպարն ամբողջացրել էր բարձրակրունկներով ու զարդերով։  

Աստղը զգեստն ընտրել էր Julien Macdonald-ի դիզայներական հավաքածուից։ Ըստ ապրանքանիշի պաշտոնական տվյալների՝ զգեստը կարելի է գնել 7 հազար դոլարով։

Աղբյուրը՝ 24tv.ua



© NEWS.am STYLE