Մերկ Տարզանը «չորացնում է ջրահարս» Նատաշա Կորոլյովային

10:17   19 հուլիսի, 2019

Սերգեյ Գլուշկո եւ Նատաշա Կորոլյովա զույգը շարունակում է հանրությանն ուրախացնել դրական հոլովակներով ու լուսանկարներով, որոնք արվել են հանգստի ընթացքում։ Ճիշտ է, նրանք դա անում են մերկ կամ լողազգեստով։ Բոլորովին վերջերս երգչուհի Նատաշա Կորոլյովան համացանցը «պայթեցրել էր» մերկ լուսանկարով, իսկ Տարզանը շփոթեցրել է հետեւորդներին՝ Instagram-յան էջում լուսանկար տեղադրելով, որում լողազգեստի կրծկալն օգտագործել էր որպես ակնոց։ Այժմ նոր հրապարակված լուսանկարից հետո պարզ է դարձել, որ պուտավոր լողազգեստը պատկանում էր հենց Կորոլյովային։

«Ջրահարս եմ բռնել. այժմ նրան չորացնում եմ արեւին»,- լուսանկարը մակագրել է Սերգեյ Գլուշկոն։ Լուսանկարում Տարզանը պառկած է ափին, իսկ նրա մեջքին տեղավորվել է կինը։

Հայտնի զույգի անկեղծ լուսանկարը զվարճացրել է օգտատերերին։ Շատերն են պարողին ու երգչուհուն գովել այն բանի համար, որ նրանց հաջողվում է ամուսնությունից գրեթե 20 տարի անց հարաբերություններում պահպանել կիրքը։ «Այնքան հաճելի է նայել ձեզ, միշտ դրական եւ առանց սկանդալների», «Դուք պարզապես իդեալական զույգ եք»,- լուսանկարը մեկնաբանել են հետեւորդները։



© NEWS.am STYLE