Մարտիրոսյանի ակնոցն ու Լեւինայի ֆուետեն. աստղային զույգի ուրախ լուսանկարները հանգստից

11:15   19 հուլիսի, 2019

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ Ժաննա Լեւինայի լուսանկարները, որոնք արվել են հանգստի ընթացքում, Instagram-ում միշտ հայտնիություն են ստանում։ Առավել եւս Մարտիրոսյանը միշտ գիտի՝ ինչպես լուսանկարը ոճային ու ուրախ մատուցել։

Նոր հրապարակված լուսանկարում Մարտիրոսյանը պատկերված է արեւային ակնոցով։ «Որքան մեծ է ակնոցը, այնքան փոքր է քիթը» Սոսո Շանել (ոճաբան Կոկո Պավլիաշվիլի),- լուսանկարը մակագրել է շոումենը։

Ժաննա Լեւինան եւս հրաշալի հումոր ունի։ Նա իր էջում լուսանկար է տեղադրել, որում կանգնած է բալետային դիրքով։ Եվ իհարկե, այն ուղեկցել է զվարճալի տեքստով. «Բալետ «Կարապի լիճը»։

Հինգերորդ մաս «Կարապը թոշակի անցած»։ Երաժշտությունը՝ Պ. Չայկովսկու, լիբրետոն՝ Վ. Բեգիչեւի եւ Վ. Գալցերի։ Խորեոգրաֆ՝ Պետիպա։ Բոլորը միասին 32 ֆուետե են արել գերեզմանում՝ ինձ տեսնելով Օդետայի դերում»...



© NEWS.am STYLE