«Մամ, ես տենց թիթիզ բաներ չեմ սիրում». Լուսինե Թովմասյանը հրապարակել է դստեր ջերմ լուսանկարը

14:45   19 հուլիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Գեղեցկուհին սպասում է երկրորդ երեխայի ծնունդին եւ այս ընթացքում շարունակում է հետեւորդներին ուրախացնել ընտանեկան կադրերով։ Այս անգամ Լուսինեն Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակել է գեղեցկուհի դստեր լուսանկարը։ Վերջինս լայն ժպտում է, նրա ձեռքին դիմահարդարման պարագաներ են։ «Մամ, ես տենց թիթիզ բաներ չեմ սիրում, արի քեզ քսեմ»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն ոճային կերպարում էր. նա սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր կանաչ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին ցածրակրունկներ։ «Նախքան անձրեւը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր գեղեցկուհին։

Գլխավոր լուսանկարը՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE