«Վաղուց էի սպասում՝ երբ 40 տարեկան կդառնամ». Լետիցիա Կաստան լուսանկարվել է մերկ

17:41   19 հուլիսի, 2019

Համաձայնեք, 41-ամյա Լետիցիա Կաստան հիասքանչ տեսք ունի։ Զարմանալի գեղեցկություն ունեցող այս կինը դարձել է «Elle» ամսագրի ֆրանսիական հրատարակության հերոսուհին եւ Instagram-յան էջում կիսվել ֆոտոշարքի լուսանկարներով։

Ամսագիրը երկու շապիկ է ներկայացրել. դրանցից մեկում Կաստան պատկերված է ծովում եւ սեւ, կիսաթափանցիկ զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Մյուս լուսանկարում նա ամբողջությամբ մերկ է եւ լուսանկարված է՝ ժայռին նստած։

Նկարահանումն անցել է կացվել Կորիսկայում։ Հեղինակը նյույորքյան լուսանկարիչ Բլեր Գետց Մեզիբովն է, որն աշխատել է բազմաթիվ հայտնիների, այդ թվում Էլիզաբեթ Օլսենի, Հելենա Քրիստենսենի, Քեյթ Բոսուորթի, Էդրիեն Բրոուդիի հետ։

Մոդելը ոչ միայն լուսանկարվել է ամսագրի շապիկի համար, այլեւ պատմել ամուսնու՝ Լուի Գարելի եւ երեք երեխաների (նրանք լույս աշխարհ են եկել լուսանկարիչ Ստեֆան Սեդնուիի հետ հարաբերությունների ընթացքում), ինչպես նաեւ խոսել է տարիքի մասին։

«Ժամանակն իմ ընկերն է։ Ես կարծում եմ, որ ծերանալը լավ է։ Վաղուց էի սպասում՝ երբ 40 տարեկան կդառնամ։ Եվ այժմ կյանքն ավելի հետաքրքիր է դարձել»,- ասել է նա։

Լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE