NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

20:04   19 հուլիսի, 2019

Ինչպես արդեն հայտնել ենք, NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում Youtube-յան նոր ժամանցային ալիք, որտեղ կգտնեք բազմաթիվ հաղորդումներ. դրանք կպատմեն ամենատարբեր ոլորտների ու թեմաների մասին։

Մեր առաջին տեսանյութում ոճաբան Գայան ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստանալ երեք տարբեր կերպարներ՝ օգտագործելով միեւնույն ժակետը։ Ի դեպ, հագուստը կարող եք ձեռք բերել Գրիգոր Լուսավորիչ7/1 հասցեում գտնվող Millenial showroom-ից: Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին՝  նոր տեսանյութերն ու նորությունները բաց չթողնելու համար եւ անպայման ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններում։

NEWS.am STYLE-ի ալիքում կարող եք հայտնվել նաեւ դուք։ Ուղարկեք ձեր ամենահետաքրքիր տեսանյութերը, անկախ նրանից, թե ինչով են դրանք նկարահանված՝ տեսախցիկով, թե հեռախոսով, ու անկախ նրանից թե ինչ բնույթի են՝ զվարճալի վիդեոներ, թե գեղեցիկ տեսահոլովակներ։ Ամեն շաբաթ մենք կընտրենք լավագույն տեսանյութն ու կտեղադրենք մեր ալիքում ու կայքում։ Սպասվում են բազմաթիվ անակնկալներ ու նվերներ։



© NEWS.am STYLE