«Ուզեցինք թիթիզ, ռոմանտիկ նկար ստանալ...». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ լուսանկարը

18:42   19 հուլիսի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում դերասանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը պատկերված է ձի քշելիս։ Մեկնաբանություններում դերասանը գրել է. «Հազիվ իրար ձեռք բռնեցինք... Ուզեցինք թիթիզ, ռոմանտիկ նկար ստանալ...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցիկ զույգը դասական հագուստ էր կրում. Մանո Գրիգորյանը դեղին կոստյում էր ընտրել, նրա կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները եւ վառ դիմահարդարումը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE